COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից մեկում 72-ամյա պացիենտը պատուհանից ցած է նետվել

Armenpress 09:42, 7 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից  մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած :Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին:

Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am