«Հայփոստ»-ը դուստր ընկերությամբ մուտք է գործում ավիաբեռնափոխադրումների շուկա

Armenpress 20:57, 5 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայփոստ» ընկերությունը մուտք է գործում ավիացիոն բեռնափոխադրումների շուկա իր նոր՝ «Հայփոստ էյր» դուստր ընկերությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը։

««Հայփոստ էյր»-ը կունենա մի քանի օդանավ: Նախատեսվում է ներգրավել ավիացիոն ոլորտի առաջատար մասնագետներ», նշել է Հակոբ Արշակյանը և հավելել, որ ընկերությունը հնարավորություն կտա էականորեն բարելավել փոստային առաքումների գործընթացը, կրճատել միջազգային փոստի փոխադրման ժամկետները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am