Պուտինը վավերացրել է Միգրացիայի միջազգային կազմակերպության կանոնադրությունը
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքը. համապատասխան փաստաթուղթը հրապարակվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օրենքի համաձայն, Ռուսաստանն ընդունում Է Միգրացիայի միջազգային կազմակերպության՝ 1953 թվականի հոկտեմբերի 19-ի կանոնադրությունը:
Դրա համաձայն, ՄՄԿ-ն պետք Է ապահովի այն միգրանտների կազմակերպված տեղափոխումը, որոնց նկատմամբ չեն կիրառվում գոյություն ունեցող մեխանիզմները, փախստականների եւ մյուս անձանց, որոնք համապատասխան ոլորտում միջազգային ծառայությունների կարիք ունեն: Ինչպես նաեւ խնդրանքով եւ համաձայնեցմամբ զբաղվել նրանց հավաքագրմամբ, ընտրությամբ եւ տեղափոխման նախապատրաստությամբ, լեզվական պատրաստմամբ, բժշկական հետազոտությամբ, միգրանտների տեղավորմամբ եւ այլն:
2016 թվականից Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հանդիսանում Է ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություններից մեկը: Ներկայում նրա անդամ Է 173 պետություն: Ութ պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, դրա դիտորդներ են: Կազմակերպությունն ավելի քան 400 ներկայացուցչություն ունի ամբողջ աշխարհում. նրա հաստիքացուցակում կա 10 հազարից ավելի աշխատակից: ՄՄԿ-ի տարեկան բյուջեն կազմում Է մոտավորապես 1,4 միլիարդ ԱՄՆ-ի դոլար: Ռուսաստանում ներկայացուցչությունը (բյուրո) բացվել Է 1992 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: