Հարության տոնի առթիվ Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

Armenpress 13:32, 3 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Այսօր, բազմազան տագնապներով շրջապատված մեր ժողովրդի կյանքում մեր եկեղեցին, հավատարիմ իր սրբազան առաքելությանը, կոչված է Քրիստոսի հարության շնչով վերանորոգելու մեր կյանքը՝ աստվածաշնչյան ճշմարտությունների ու արժեքների կենսագործումը դարձնելով իր հիմնական սևեռակետը:

Թող հարություն առած Քրիստոսը մեր հայրենիքից վանի ամեն տեսակ չար ու չարիք, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա միասնական ոգով ու վերանորոգ հավատքով ու կամքով մի նոր փայլուն էջ բացել Հայաստանի պատմության մեջ»,- ասված է ուղերձում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am