Ուկրաինան դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին բորշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ներառելու համար

Armenpress 19:07, 31 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի իշխանությունները հայց են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ներառելու բորշի պատրաստման գործընթացը՝ որպես ուկրաինական ազգային խոհանոցի մաս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կարևորելով այս քայլը՝ Ուկրաինայի փոխարտգործնախարար Էմինե Ջապարովան նշել է, որ իրենք առաջիկա տարիների ընթացքում աշխատանքներ են իրականացնելու, որպեսզի բորշը ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, որը թարմացվում է երկու տարին մեկ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am