«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանը կունենա ԳՁՕ-ների մասին օրենք

Armenpress 09:10, 30 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գիտնականները բանավեճերի մեջ են գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (ԳՁՕ) վնասակարության հարցում: Ներկայում վերջնական գնահատականներ չկան դրանց բացասական հետեւանքների վերաբերյալ, սակայն որոշ երկրենրում ԳՁՕ-ներն արգելված են, իսկ որոշներում սննդամթերքի մեջ դրանց շատ փոքր քանակն է թույլատրված օգտագործել: Հայաստանում 0.9 տոկոսից ավելի ԳՁՕ պարունակող սննդամթերքի վաճառքն արգելվում է: Այս արդի հիմնարար խնդրին ՀՀ օրենսդրությամբ համակարգային լուծում մինչ օրս չի տրվել: Առաջին փորձից գրեթե 10 տարի անց՝ 2021 թվականին Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է նոր՝ «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» օրենքը: Նախագծով ակնկալվում է լիարժեքորեն կանոնակարգել Հայաստանում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառման հետ կապված իրավահարաբերությունները՝ հասարակությանը իրազեկելով դրանց օգտագործման հետեւանքների մասին»:

                      Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am