Այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցություն տեղի չի ունենում. ՀՀ ԱԳ նախարար  

Armenpress 15:34, 29 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Թուրքիայի միջև այս պահի դրությամբ որևէ բանակցություն տեղի չի ունենում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

«Թուրքիայի հետ այս պահի դրությամբ որևէ բանակցություն տեղի չի ունենում»,- ասաց Այվազյանը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության հարցում Թուրքիայի վարքագծի հետ կապված Եվրամիության հետ ՀՀ արտգործնախրարարության աշխատանքներին` Այվազյանը հիշեցրեց, որ Եվրամիության կողմից անդրադարձ է եղել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիային տարբեր հայտարարություններում և նաև բանաձևերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am