Դատախազությունը դիրքորոշում կհայտնի Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ-ի ակտին ծանոթանալուց հետո

Armenpress 19:10, 26 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազությունը դիրքորոշում կհայտնի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի որոշման ակտը ստանալուց ու ամբողջության մեջ դրան ծանոթանալուց հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է  Սահմանադրության 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Սույն որոշումը վերջանական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:  ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը սույն գործով հատուկ կարծիք ունի պատճառաբանական մասին վերաբերյալ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով (սահմանադրական կարգը տապալել):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am