Արցախի նախագահի խոսնակն արձագանքել է ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենան քարկոծելու միջադեպին

Armenpress 16:11, 26 Մարտ, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՄԱՐՏԻ, 26 ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը բոլոր առումներով դատապարտելի է համարում Արցախի Կարմիր Շուկա-Ստեփանակերտ մայրուղու վրա մարտի 25-ին տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ադրբեջանցի զինծառայողները քարեր են նետել հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների ուղղությամբ: Լուսինե Ավանեսյանը միջադեպին անդրադարձել է  «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Արցախի իշխանությունները այն դիտարկում են որպես Արցախի Հանրապետության իրավական կարգի ու նոյեմբերի 10-ի հայտարարության խախտում և եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ուշադրությունը հրավիրում դրա վրա՝ նման միջադեպերի կրկնությունը բացառելու նպատակով:

Արցախի իրավապահների կողմից պատրաստվող նյութերը և միջադեպի վերաբերյալ Արցախի իշխանությունների կարծիքը փոխանցվելու են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-հավելեց Ավանեսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am