ՍԴ-ն Քոչարյանի դիմումը կքննի գրավոր ընթացակարգով. Արևիկ Պետրոսյանի միջնորդությունը մերժվեց

Armenpress 12:24, 23 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները քննել գրավոր ընթացակարգով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի միջնորդությունը՝ գործը քննել բանավոր ընթացակարգով,  դրվեց քվեարկության, ձայները բաշխվեցին հավասար` 4 կողմ, 4 դեմ, ինչը նշանակում է, որ միջնորդությունը չի բավարարվել:  Գործի դատաքննությունը շարունակվելու է գրավոր ընթացակարգով:  Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար:

Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am