Microsoft-ը բանակցություններ Է վարում ավելի քան 10 մլրդ դոլարով Discord-ի գնման շուրջը. Bloomberg

Armenpress 12:12, 23 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft-ը բանակցություններ Է վարում ավելի քան 10 միլիարդ դոլարով Discord մեսենջերի ձեռքբերման շուրջը, մարտի 22-ի երեկոյան հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ նրանց տեղեկությունների՝ ընկերությունները գտնվում են քննարկման գործընթացում, գործարքի մասին որոշում տակավին չի ընդունվել: Ըստ որում աղբյուրներից մեկը նշել Է, որ Discord-ը կարող Է վաճառքին գերադասել բաժնետոմսերի առաջնային հրապրակային տեղաբաշխումը (IPO):

Նաեւ հաղորդվում Է, որ մեսենջերի սեփականատերերն ավելի վաղ բանակցություններ են վարվել Epic Games եւ Amazon ընկերությունների հետ: Bloomberg-ի տեղեկատվությամբ՝ Discord-ն ունի ամսական ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am