ՀՅԴ-ն մարզային կառույցների հետ քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը և հետագա անելիքները

Armenpress 16:07, 20 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր մարզային կառույցների անդամների հետ քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը և հետագա անելիքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«ՀՅԴ մարզային կառույցների հետ քննարկում ենք ստեղծված իրավիճակը, մեր անելիքները և պլանավորում առաջիկա օրերին մարզային այցելությունները: Պայքարը շարունակվում է»,- գրել է Սաղաթելյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am