Ճապոնիայում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Armenpress 13:20, 20 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ճապոնիայի հյուսիս-արևելքում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտարարված է ցունամիի վտանգ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է երկրի ազգային օդերևութաբանական վարչությունը:

Ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Տոկիոյում:

Ցունամիի բարձրությունը կարող է հասնել մինչև մեկ մետրի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am