Ռուս խաղաղապահների աջակցությամբ Արցախում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները

Armenpress 12:00, 20 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս խաղաղապահների աջակցությամբ Արցախում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ֆերմերները սկսել են աշխատել Արցախում սահմանազատման գծի մոտ գտնվող հողատարածքներում։

«Աշխատանքների իրականացման գոտում իրավիճակը հանգիստ է, կողմերի միջեւ փոխըմբռնում է ձեռք բերվել», - հայտարարել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պերեպելկինը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am