Թուրքիան դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից

Armenpress 11:18, 20 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ՝ երկիրը դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, որոշումը հրապարակվել է թուրքական Resmi Gazete պաշտոնաթերթում:

Թուրքիան 2011 թվականին էր միացել Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային, որը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով:

Երկրի ընտանիքի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զեհրա Զումրութ Սելջուկը թվիթերյան իր միկրոբլոգում նշել է, որ թուրքական օրենսդրությունը կպաշտպանի կանանց իրավունքները: Նրա համոզմամբ՝ Թուրքիայի օրենսդրական համակարգը այնքան դինամիկ և ուժեղ է, որ կկարողանա ըստ անհրաժեշտության նոր կարգավորումներ իրականացնել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am