Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը կհանդիպեն

Armenpress 10:44, 18 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը նախատեսվում է մարտի 18-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«ՀՀ վարչապետի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը նախատեսվում է այսօր»,-ասաց Գևորգյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am