Պուտինը հեռախոսազրույցներ է անցկացրել Փաշինյանի և Ալիևի հետ

Armenpress 18:28, 12 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Քննարկվել են 2020թ-ի նոյեմբերի 9-ի և 2021թ-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ֆիքսված՝ Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացման պրակտիկ ասպեկտները: Գոհունակությամբ արձանագրվել է, որ կրակի դադարեցման ռեժիմը անշեղորեն կատարվում է, իսկ իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, մնում է կայուն ու հանգիստ:

Կրեմլի հաղորդագրությունում ասվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը բարձր են գնահատել շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով ռուս խաղաղապահ կոնտինգենտի արդյունավետ գործողությունները: Շոշափվել են նաև Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցեր: Այս կոնտեքստում դրականորեն մատնանշվել է երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ գործող Աշխատանքային խմբի գործունեությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am