«Աբակ 2021». Երևանում տեղի կունենա մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա

Armenpress 12:51, 12 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աբակ» Հայաստանում մենթալ թվաբանության առաջին ակադեմիայի  կազմակերպած «Աբակ 2021» մենթալ թվաբանության ամենամյա միջազային հոբելյանական 5-րդ օլիմպիադան տեղի կունենա մարտի 14-ին: Այն անցկացվելու է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օլիմպիադային օնլայն և օֆլայն ձևաչափերով  մասնակցելու է մենթալ թվաբանությամբ զբաղվող 5-15 տարեկան մոտ 300 սաներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Միացյալ Նահանգներից և Կանադայից։

Երեխաները մրցելու են ըստ տարիքային խմբերի և մենթալ թվաբանության բարդության աստիճանների։ Իրենց տարիքային խմբերում և աստիճաններում լավագույն արդյունք ցուցաբերած սուպերչեմպիոններն արժանանալու են դրամական պարգևների՝ տրամադրված միջոցառման աջակից SoftConstruct ընկերության կողմից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am