Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Տոնականյանը հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլին

Armenpress 11:24, 11 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը ապրիլի 10-ին կանցկացնի իր հերթական պրոֆեսիոնալ մենամարտը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ բռնցքամարտիկը Մոսկվայում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցի Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Մաեմու Ռոֆիվայի հետ, որը պրոֆեսիոնալ ռինգում 19 հաղթանակ է տոնել, որից 12 նոկաուտով: Ընդ որում Ռոֆիվան եղել է նաև WBA վարկածով Աֆրիկա մայրցամաքի չեմպիոն: Կարեն Տոնականյանը պրոֆեսիոնալ ռինգում իր նորամուտը նշել էր նախորդ տարվա դեկտեմբերին՝ նոկաուտով հաղթելով բելառուս Անդրեյ Իսաևին, ով ժամանակին եղել է WBF և IBF վարկածներով ինտերկոնտինենտալ գոտու չեմպիոն, նաև WBO վարկածով Ասիայի չեմպիոն: Հերթական պրոֆեսիոնալ մենամարտին նախապատրաստվելու համար Տոնականյանը մարզվում է Վլադկիավազում մարզիչ Վիտալի Սլանովի գլխավորությամբ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am