Արցախում ավելի քան 20 ուխտավոր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք

Armenpress 10:38, 10 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովել են ավելի քան 20 ուխտավորի անվտանգությունը, որոնց Ստեփանակերտ քաղաքից ուղեկցել են Ամարասի քրիստոնեական վանք և հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է Արցախում կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ։

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախում խաղաղ կյանքի վերականգնմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am