Թուրքիան ԱՄՆ-ին զգուշացրել է, թե ռուսական C-400-ների պատճառով ճնշումը կարող է հանգեցնել հակահարվածի

Armenpress 14:38, 8 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ ռուսական C-400 հրթիռների գնման հետևանքով իրենց երկրի վրա ճնշումները կարող են հանգեցնել հակահարվածի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կալինն ասել է «Bloomberg»-ին տված հարցազրույցում:

«Եթե այլ պետություն մեզ հետ խոսում է մաքսիմալիստական դիրքից և պահանջ ներկայացնում՝ «Կամ կլինի այնպես, ինչպես մենք ենք ասում, կամ չի լինի», ապա այդպիսի վերաբերմունքը մեզ դրդում է այլ քայլերի»,- նշել է Իբրահիմ Կալինը:

2019-ի հուլիսի կեսերին սկսվել են Ռուսաստանի նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները դեպի Թուրքիա, որոնք ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ի հետ այդ երկրի հարաբերություններում: Վաշինգտոնը պահանջում էր հրաժարվել գործարքից և դրա դիմաց գնել ամերիկյան Patriot համակարգեր՝ սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել նոր սերնդի F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել՝ համաձայն CAATSA-ի (օրենք «պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու» մասին): Անկարան հրաժարվեց զիջումների գնալուց և շարունակեց բանակցությունները C-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am