Հիմա Եվրոպայի առաջնությունում 5-րդն եմ, բայց գիտեմ` կարող եմ ավելին. Աթլետ Լևոն Աղասյան

Armenpress 09:49, 8 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդ տեղը վաստ արդյունք չի համարում:

«Եվրոպայի այս առաջնությունը շատ բարձր մակարդակի վրա անցկացվեց հաշվի առնելով ամբողջ աշխարհում առկա պանդեմիան: Եթե ես լինեի իմ մարզիչը և իմ մարզիկն այս կերպ`վնասվածքներով, կովիդային պայմաններով նախապատրաստվեր, ապա միանշանակ գոհ կլինեի: Հիմա Եվրոպայի առաջնությունում 5-րդն եմ, բայց գիտեմ` կարող եմ ավելին: Պայքարեցի որքան հնարավոր է, որքան կարող էի, որքանով, որ պատրաստ էի և որքան ներեց տեխնիկական պատրաստվածությունս»,-«Արմենպրես»-ի  հետ զրույցում ասաց նա:

Աղասյանի խոսքով` մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներ, բավականին լուրջ մարզիկներ են:

Հայաստանի աթլետիկայի ազգային թիմի անդամ Լևոն Աղասյանը Եվրոպայի ձմեռային առաջնությունում գրավել է 5-րդ տեղը: Եվրոպայի ձմեռային առաջնության տղամարդակց եռացատկում Կապանը ներկայացնող Լևոն Աղասյանը ցատկել է 16.77 մետր և գրավել 5-րդ տեղը: Առաջին տեղում Պորտուգալիան ներկայացնող Պի Պիչարդն է, ով գրանցել է 17.30 արդյունք: Եվրոպայի ձմեռային առաջնությունում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Լևոն Աղասյանը և վազորդ Ալեքս Դոնիկյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am