«Միլան»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Վերոնա»-ի դարպասը

Armenpress 20:54, 7 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրում «Միլան»-ը արտագնա խաղում մրցեց «Վերոնա»-ի հետ:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` Միլան քաղաքի համանուն թիմը մրցակցի դարպասն ուղարկեց երկու անպատասխան գնդակ: «Ռոսոներների» կազմում աչքի ընկան Ռադե Կրունիչը. և Դիոգու Դալոտը: Նախ 27-րդ, ապա 50-րդ րոպեներին:

Այս տուրից հետո «Միլան»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 56 միավորով երկրորդն է, առաջին տեղում «Ինտեր»-ն է 59 միավորով: «Վերոնա»-ն միայն 8-րդն է 38 միավորով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am