«Ռոմա»-ն նվազագույն հաշվով հաղթել է «Ջենոա»-ին. Մխիթարյանը մտել է փոխարինման

Armenpress 19:42, 7 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն հյուրընկալել էր «Ջենոա»-ին:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ`  Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում միայն մեկ անգամ դարպասի գրավում արձանագրվեց: Ջանլուկա Մանչինիի 24-րդ րոպեին խփած գնդակը հաղթական էր «Ռոմա»-ի համար:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 50 միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am