Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Armenpress 15:07, 6 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում մարտի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ մարտի 7-ին՝ կեսօրից հետո, 8-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 11-ին սպասվում են տեղումներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am