Մարտի 8-ին ընդառաջ ռուս զինծառայողները ծաղիկներ են նվիրել արցախցի կանանց

Armenpress 13:07, 6 Մարտ, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի անվտանգությունն ապահովելու առաջադրանքները կատարելու ընթացքում ռուս զինծառայողները դիտակետերում ծաղիկներ են նվիրել Արցախի բնակչուհիներին, ինչպես նաև շնորհավորել նրանց կանանց առաջիկա միջազգային օրվա առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից:

«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է 27 դիտակետում իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադարձը, քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը՝ Լաչինի միջանցքով»,-հայտնում են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am