ՓՊ-ն կոչ է անում ՀՀ նախագահին ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագրի նախագծի հարցով դիմել ՍԴ

Armenpress 19:50, 5 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը կոչ է անում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի շտաբին պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի ծառայությունը:

«Նախագահն այս քայլով կձևավորի սահմանադրական մարմինների միջև վեճերը Սահմանադրական դատարանում քննության ներկայացնելու մշակույթ»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am