Վիրավոր զինվորների համար նախատեսված ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակն արդեն Հայաստանում է

Armenpress 18:18, 5 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական դրամահավաքի միջոցներով ձեռքբերված «Ottobock» գերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակն արդեն Հայաստանում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստան համահայկական հիմնադրամը:

Նշվում է, որ ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակը շուտով կտեղափոխվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am