ՀՀ նախագահը շնորհել է դիվանագիտական աստիճաններ

Armenpress 12:10, 5 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 4-ին ստորագրած հրամանագրով դիվանագիտական աստիճան է շնորհել դիվանագետների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Կարապետի ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Գագիկի ԱՎԱԳՅԱՆԻՆ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արշակ Կիրակոսի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ»:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am