Ժամանակավորապես դադարեցվել է Էջմիածնի մի հատվածի և Զվարթնոց թաղամասի գազամատակարարումը

Armenpress 11:52, 5 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակավորապես դադարեցվել է Էջմիածնի մի հատվածի և Զվարթնոց թաղամասի գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 5-ին ժամը 10.20-ից մինչև ժամը 16.00-ն դադարեցվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի մի հատվածի և Զվարթնոց թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

«Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am