«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին

Armenpress 09:10, 5 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իտալիայի հասարակության լայն շրջանակներն ինչպես արցախյան պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Արցախի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին: Այն առավել զգալի էր տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում, երբ բազմաթիվ համայնքներ հանդես եկան արցախահայությանը սատարող հայտարարություններով, ինչը խոսում է այդ երկրի հասարակության կողմից արցախյան խնդրին քաջածանոթ լինելու եւ իրավիճակն օբյեկտիվ ու սթափ գնահատելու մասին: Պատերազմի մեկնարկից հետո Իտալիայի մոտ 50 քաղաքային համայնքների խորհուրդներ բանաձեւեր ընդունեցին, որոնցով ճանաչեցին Արցախի Հանրապետության անկախությունը եւ կոչ արեցին նույնն անել ազգային գործադիր իշխանություններին: Իտալական համայնքների նման որոշումների ընդունումն ու դրանց հրապարակումները շարունակվում են նաեւ այսօր...»:

                            Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am