Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2021-2022թթ. դրամաշնորհային ծրագիրը

Armenpress 11:27, 4 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակբա բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2021-2022թթ. դրամաշնորհային ծրագիրը:

Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները հնարավորություն կստանան բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները:

«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2021-2022թթ. մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև սույն թվականի մարտի 31-ը ներառյալ ներկայացնել դիմում հայտ:

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ.-ից մեկնարկել է Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Օրգանական գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am