Ռուսաստանում կատարել են կորոնավիրուսի ավելի քան 112 մլն թեստ

Armenpress 10:50, 4 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 112 միլիոն թեստ, մարտի 4-ին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել Է կորոնավիրուսի ավելի քան 112,1 միլիոն թեստ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Անցած օրը կատարվել Է 343 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքի պատճառով բժշկական հսկողության տակ Է մնում շուրջ 545,9 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am