ԱԺ-ում շարունակվում է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Armenpress 10:00, 4 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 4-ի նիստի ընթացքում խորհրդարանում տեղի կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության փակ և գաղտնի քվեարկությունը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, սակայն Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել:

Պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն նաև մի շարք օրենքների նախագծեր և օրենսդրական նախագծերի փաթեթներ:

Քառօրյա նիստի ընթացքում մարտի 3-ին Ազգային ժողովում կայացել է կառավարության հետ հարցուպատասխանը, որի ընթացքում պատգամավորներն իրենց հարցերն են ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am