«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Տնտեսական համագործակցություն քաղաքական հակամարտության ֆոնին

Armenpress 09:30, 4 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պակիստանի եւ Թուրքիայի օրեցօր սերտացող համագործակցությունը տարբեր ոլորտներում եւ նախեւառաջ ռազմական արդյունաբերության ուղղությամբ, վտանգավոր է Հայաստանի համար։ Թուրքիան ջանք չի խնայում Պակիստանի հետ համատեղ ռազմական ինքնաթիռների արտադրություն սկսելու համար, ինչը Թուրքիայի համար հասանելի կարող է դարձնել չինական ռազմարդյունաբերության ոլորտի տեխնոլոգիաները։ Սա, բնականաբար, անուշադրության չի մատնվի ԱՄՆ-ի կողմից, սակայն, ինչպես տեսնում ենք, Թուրքիան կարողանում է օգտագործել բոլոր կողմերի հակասություններն իր նպատակին հասնելու համար։

Տասնամյա ընդհատումից հետո այսօր վերսկսվելու է Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ (ITI) բեռնատար գնացքի կանոնավոր աշխատանքը։ Այդ մասին հայտարարել էր Պակիստանի երկաթուղիների կազմակերպությունը։ Երկաթուղային հաղորդակցությունը կապելու է ասիական երեք երկրները եւ Մարմարի թունելով կամուրջ կդառնա դեպի Եվրոպա բեռնափոխադրումների համար։ Մտահոգիչ է, որ այսօր մեր տարածաշրջանում տեղի ունեցող տնտեսական համագործակցության, էներգետիկ, կոմունիկացիոն գործընթացներից Հայաստանը դուրս է մնում։ Եթե անգամ որոշ ձեւաչափերի մեջ միջնորդավորված առաջարկվում է ներգրավվել, օրինակ՝ «3+3» հարթակում, ապա դրանցում որեւէ կերպ չի արտահայտվում մեր պետական շահը, առավել եւս վիճելի են անվտանգային հարցերը»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։           



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am