ԱՄՆ պետքարտուղարն իրենց երկրի գլխավոր խնդիրը համարել է Չինաստանը

Armenpress 21:30, 3 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ԱՄՆ-ի ամենամեծ խնդիրը համարել է Չինաստանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Որոշ  երկրները մեզ համար լուրջ մարտահրավերներ են առաջացնում, այդ թվում՝ Ռուսաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան, բայց Չինաստանի մարտահրավերն այլ է»,- նշել է Բլինկենը:

Նրա խոսքով՝ Չինաստանն ԱՄՆ-ի գլխավոր խնդիրն է ու նրան պետք է մոտենալ ուժի դիրքերից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am