Կառավարությունը մտադրված է էականորեն ավելացնել գիտությանը հատկացվելիք բյուջեն

Armenpress 18:05, 3 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը պատրաստակամ է էականորեն ավելացնելու գիտության բյուջեն:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով «Իմ քայլը»-ից Մխիթար Հայրապետյանի հարցին:

Փոխվարչապետը հիշեցրեց, որ դեռ 2019-ից սկսած ԱԺ-ի հետ քննարկումերի արդյունքում ավելացրել են 2020-ին գիտությանը հատկացվելիք բյուջեն՝ 1.5 մլրդ դրամով:

«Վերջին քննարկումից հետո մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Գիտության պետական կոմիտեն կներկայացնի իր առաջարկությունները՝ մի փոքր մանրամասն և հստակեցված: Ես մենք նշել ենք, որ միանշանակ պատրաստակամ ենք գիտության բյուջեն էականորեն ավելացնել»,-ասաց Ավինյանը:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ օրենսդրությամբ՝ տարբեր ոլորտներին վերաբերող սահմանաչափեր կան:  Բայց Ավինյանը վստահեցրեց, որ ինչը վերաբերում է գիտությանը հատկացվելիք բյուջեի ավելացմանը, իրենք միանշանակ տրամադրված են ավելացնելուն:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am