ԱԺ-ի շենքի դիմաց մեկնարկեց «Հայրենիքի փրկության շարժման» հերթական հանրահավաքը

Armenpress 16:11, 3 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի շենքի դիմաց մարտի 3-ին մեկնարկեց  «Հայրենիքի փրկության շարժման» հերթական հանրահավաքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախքան հանրահավաքի մեկնարկը, «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները հանդիպել էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որտեղ քննարկել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման հետ կապված խնդիրը: Հանրահավաքին զուգահեռ Ազգային ժողովում 16:30-ին պետք է տեղի ունենա Կառավարության հետ հարց ու պատասխանը:

«Հայրենիքի փրկության շարժումը» մարտի 2-ին խիստ մտահոգիչ էր համարել նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը չստորագրելու դիրքորոշումը և հանդիպում պահանջել նրա հետ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am