Հայաստանի և Շրի Լանկայի ԱԳ նախարարներն ընդգծել են քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու կարևորությունը

Armenpress 14:36, 3 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մարտի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարար  Դինեշ Գունավարդենայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով քաղաքական երկխոսության և շփումների ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը: Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ` առանձնացվել են բժշկական կրթության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: 

Նախարարներ Այվազյանը և Գունավարդենան ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության և փոխաջակցության ամրապնդումը, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման և համամարդկային մարտահրավերների դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերն ամրապնդելու ուղղությամբ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am