«Մանչեսթեր Սիթի»-ն շարունակում է հաղթանակների անընդմեջ շարքը

Armenpress 08:56, 3 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Վուլվերհեմփթոն»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «քաղաքայիններին» հաջողվեց առավելության հասնել 4:1 հաշվով: «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում աչքի ընկան Ռիյադ Մահրեզը և դուբլ ձևակերպեց Գաբրիել Ժեզուսը: Մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Լեանդեր Դենդոնքեր: «Վուլվերհեմփթոն»-ի միակ գոլը խփեց Քոնոր Քոդին: 

«Մանչեսթեր Սիթի»-ն տոնեց իր 21-րդ անընդմեջ հաղթանակը:

Այժմ «քաղաքայինները» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն են և ունեն 65 միավոր: Նրանք 15 միավորով առաջ են երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդ»-ից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am