«Նոա»-ն նոր դարպասապահ ունի

Armenpress 11:34, 2 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գործող գավաթակիր Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Նոա»-ն վարձակալության պայմանագիր է կնքել 21-ամյա դարպասապահ Նիկոլայ Նովիկովի հետ:

Նովիկովը «Չերտանովո»-ի սան է, հանդես է եկել «Չերտանովո»-ի և «Մորդովիա»-ի երկրորդ թիմերում: Վերջին թիմը եղել է «Ռոդինա»-ն:

Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Նոա»-ն Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 12 խաղից հետ 5-րդն է և ունի 19 միավոր: Մրցաշարային աղյուսակի առաջատարը 25 միավորով դեռևս «Արարատ»-ն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am