ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի ղեկավարները կզարգացնեն համագործակցությունը համավարակի դեմ պայքարի բնագավառում

Armenpress 09:40, 2 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի նախագահներ Ջո Բայդենը եւ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մարտի 1-ին կայացած վիրտուալ ձեւաչափով բանակցություններում համաձայնության են եկել զարգացնելու համագործակցությունը համավարկի դեմ պայքարի բնագավառում: Դա հետեւում Է երկու երկրների համատեղ հայտարարությունից, որը մարիտի 1-ին տարածել Է Սպիտակ տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նրանք համաձայնության եկան խորացնելու համագործակցությունը համավարակի հակազդման բնագավառում, այդ թվում հանրային առողջապահության հնարավորությունների ընդլայնման, տեղեկատվության փոխանակման եւ միգրացիոն քաղաքականության մշակման միջոցով: Գիտակցելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ռազմավարական կարեւորությունը՝ նրանք հավաստեցին իրենց կողմնակցությունը Կանադայի, Մեքսիկայի եւԱՄՆ-ի առեւտրական համաձայնագրին (…): Երկու ղեկավարները պայմանավորվեցին ամրապնդել մատակարարումների շղթաների կայունությունն ու անվտանգությունը, (…) (նրանք) նաեւ համաձայնվեցին վերականգնելու բարձր մակարդակի տնտեսական երկխոսությունն այդ նպատակներին հասնելու համար»,- ասված Է փաստաթղթում: Բացի դրանից, երկու երկրների նախագահները նաեւ քննարկել են համագործակցությունն անվտանգության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, կոռուպցիայի հակազդման ոլորտներում, ինչպես նաեւ միգրացիոն քաղաքականության հարցերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am