Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 5-րդը և դեռևս Հայաստանի դրոշի ներքո է

Armenpress 13:40, 1 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է մեկ հորիզոնականով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտ ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 5-րդն է: Նախորդ ամիս նա զբաղեցնում էր 6-րդ հորիզոնականը: Թեպետ օրեր առաջ Արոնյանը հայտարարել էր, որ հեռանում է Հայաստանից, սակայն ՖԻԴԵ-ի աղյուսակում նա դեռևս ներկայացնում է Հայաստանը:

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 54-րդն է, Հրանտ Մելքումյանը` 77-րդը:

Դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Երկրորդը ԱՄՆ-ից Ֆաբիանու Կարուանան է, իսկ եռյակը եզրափակում է Դին Լիժենը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am