Սալվադորի նախագահին մեղադրել են ընտրական օրենսդրության խախտման մեջ

Armenpress 10:38, 1 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սալվադորի ընդդիմությունը դիմել Է երկրի Գերագույն ընտրական դատարան՝ հանրապետության նախագահ Նայիբ Բուկելեի դեմ գանգատով՝ նրան մեղադրելով Օրենսդրական ասամբլեայի (միապալատ խորհրդարան) պատգամավորների ընտրությունների օրը ընտրական օրենսդրության խախտման մեջ: Ինչպես հաղորդվում Է Twitter-ում ատյանի Էջում, գանգատի քննումից հետո քաղաքական գործչին պարտավորեցրել են տեղեկատվություն չհարապարակել սոցիալական ցանցերում եւ մամուլի ասուլիսներ չհրավիրել մինչեւ ձայները հաշվելու ավարտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կամարտահահայտության վերջին ժամերին պետության ղեկավարը հանդես Է եկել մամուլի ասուլիսում, նրա ելույթի մի մասն ընդդիմախոսները գնահատել են որպես կոչ քվեարկելու իր ստեղծած «Նոր գաղափարներ» կուսակցության օգտին: Սալվադորի օրենքների համաձայն՝ քարոզչությունն արգելված Է քվեակությունից երեք օր առաջ եւ ընտրությունների օրը: Այս պահին ընտրական հանձնաժողովում հաշվում են ձայները:

Նախնական տվյալներով՝ կամարտահայտությանը մասնակցել Է ցուցակներում գրանցված 5,4 միլիոն ընտրողներից ավելի քան 2 միլիոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am