Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը

Armenpress 15:22, 27 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի շենքի դիմաց փետրվարի 27-ին մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը: Ներկայումս հանրահավաքի մասնակիցները միացրել են ազգային, հայրենասիրական երգեր:

Փետրվարի 25-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երթով շարժվել էին Ազգային ժողովի շենքի մոտ, ապա փակել Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել և գիշերն անցկացրել այնտեղ: Փետրվարի 26-ին «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am