Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ

Armenpress 15:19, 27 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպել է Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, հանգուցալուծման ուղիների և լարվածության թուլացման վերաբերյալ:

Խորհրդարանականները Հանրապետության նախագահին են ներկայացրել ստեղծված իրավիճակի և լուծումների վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am