ՀՀ արտգործնախարարն անդրադարձել է Ադրբեջանի գործընկերոջ հետ հնարավոր հանդիպմանը

Armenpress 14:03, 27 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը երբեք չի հրաժարվում ադրբեջանական կողմի հետ հանդիպումից, սակայն ցանկացած հանդիպում, եթե այն չի կազմակերպվում միայն կազմակերպման նպատակով, պետք է համապատասխանի որոշակի չափորոշիչների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք  հնարավոր է հանդիպում Ադրբեջանի արտգործնախարարի հետ:

«Նախ և առաջ, խոսքը համապատասխան մթնոլորտի ստեղծման մասին է, հստակ օրակարգի ձևավորման, և, որ պակաս կարևոր չէ, մյուս կողմում պատրաստ լինելու գալ պայմանավորվածության»,- ասել է Արա Այվազյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am