Ռուսաստանում կատարել են կորոնավիրուսի ավելի քան 110 միլիոն թեստ

Armenpress 11:22, 25 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 110 միլիոն թեստ, փերվարի 25-ին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել Է կորոնավիրուսի ավելի քան 110 միլիոն թեստ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Անցած օրը կատարվել Է 162 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքի պատճառով փետրվարի 25-ի դրությամբ բժշկական հսկողության տակ Է մնում շուրջ 579,9 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am