«Ալաշկերտ»-ը հաղթեց «Լոռի»-ին. «Շիրակ»-ը և «Վան»-ը չպարզեցին հաղթողին

Armenpress 15:59, 24 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում կայացան նախորդ տուրերից հետաձգված երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեռևս 4-րդ տուրից հետաձգված խաղում «Շիրակ»-ն ուժերը չափեց «Վան»-ի հետ: Երկու թիմերն էլ մի շարք հնարավորություններ ունեին բացելու հանդիպման հաշիվը, սակայն խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Առաջնության 7-րդ տուրից հետաձգված խաղում Վանաձորի «Լոռի»-ն մրցեց «Ալաշկերտ»-ի հետ: Երևանյան թիմին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: «Ալաշկերտ»-ի միակ և հաղթական գնդակը խփեց Տանկովը 38-րդ րոպեին:

Այժմ «Ալաշկերտ»-ը մրցաշարային աղյուսակում 3-րդն է, «Լոռի»-ին` 4-րդը, «Վան»-ը` 7-րդ, իսկ «Շիրակ»-ը 8-րդը:

Մրցաշարային աղյուսակի առաջատարները երկու Արարատներն են` «Արարատ-Արմենիա»-ն և «Արարատ»-ը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am