Դահուկորդ Կատյա Գալստյանն աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլում բրոնզե մեդալ է նվաճել

Armenpress 15:03, 24 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկավազքի հավաքակնաի անդամ Կատյա Գալստյանը դարձել է մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում ընթացող դահուկավազքի աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանի դահուկավազքի հավաքական թիմի առաջատար Կատյա Գալստյանը (Աշոցք) 43 մասնակցի հետ մրցապայքարում գրավել է 3-րդ տեղը: Գալստյանն այժմ իրավունք վաստակեց մասնակցելու գավաթի խաղարկության մյուս մրցատարածություններին:

Նախորդ ամիս Աշոցքում կայացած Հայաստանի առաջնությունում Գալստյանը դարձել էր երկրի բացարձակ չեմպիոն` հաղթելով բոլոր մրցատարածություններում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am